Կիմ Չեն Ընի նմանակին արտաքսել են Վիետնամից

Կիմ Չեն Ընի նմանակին արտաքսել են Վիետնամից

Կիմ Չեն Ընի ավստրալացի նմանակին, որը ներկայանում է Հովարդ Հ․ անունով, արտաքսել են Վիետնամից, մեկ օր առաջ՝ Թրամփ-Կիմ գագաթնաժողովից։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Հովարդ Հ-ն պատմել է, որ այն բանից առաջ, երբ իրեն արտաքսել են Վիետնամից, վիետնամական իշխանությունները իրեն նաեւ ձերբակալել են։

«Հյուսիսկորեացիները հումորի զգացում չունեն։ Սատիրան ամենահզոր զենքն է ցանկացած բռնապետության դեմ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Թրամփ-Կիմ թվով երկրորդ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 27-28-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում։