Ադրբեջանում 19-ամյա ծննդկան է մահացել

Ադրբեջանում 19-ամյա ծննդկան է մահացել

Ադրբեջանական Քյուրդամիրում 19-ամյա ծննդկանը մահացել է ծննդաբերությունից քառորդ ժամ անց։ Այս մասին հայտնում է Qafqazinfo լրատվական կայքը։ Հայտնի է, որ ծննդկանը լույս աշխարհ է բերել 3,4 կգ տղա երեխայի։ Ոստիկանության հրապարակած տեղեկատվության մեջ նշվում է, որ ծննդաբերությունից քառորդ ժամ անց մոր մոտ ի հայտ է եկել շնչարգելումներ եւ նա շնչահեղձ է եղել։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։