Դոլարով ու եվրոյով տրամադրվող բիզնես վարկերը կրճատվել են 

Դոլարով ու եվրոյով տրամադրվող բիզնես վարկերը կրճատվել են 

Ռուսական «Սբերբակը» հայտարարել է, որ անցյալ տարվա մարտից սկսած երկու անգամ կրճատվել է եվրոյով եւ դոլարով տրամադրվող բիզնես վարկերի թիվը։ Ռուսաստանում այն ընդհանուր անվամբ ներառում են «ոչ բարեկամ երկրների արժույթով տրամադրվող բիզնես վարկեր» կատեգորիայի ներքո, ինչը ենթադրում է, որ այս կատեգորիայում ներառված են նաեւ այլ արժույթներ, օրինակ՝ բրիտանական ֆունտ ստերլինգը։

Ընթացիկ տարվա սեպտեմբերին դոլարով եւ եվրոյով տրամադրվող բիզնես վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 13,2 տոկոս։ «Սբերբանկի» վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Վեդյախինը նշել է, որ իրենց ռազմավարությունն է սիստեմատիկ կերպով նվազեցնել այդ կատեգորիայի արժույթներով բիզնես վարկերի տրամադրումը կամ դրանք փոխարկել «բարեկամ երկրների արժույթներով» կամ ռուսական ռուբլով։ Վեդյախինը նաեւ հայտարարել է, որ բիզնես վարկավորումն ընդհանուր առմամբ Ռուսաստանում աճել է, իսկ նրանք, ովքեր, օրինակ, դոլարով կամ եվրոյով բիզնես վարկեր ունեն, դրանց սպասարկման հետ կապված խնդիրներ չկան։