«Ֆրանսիան ՀՀ-ին դրդում է նոր պատերազմի»․ Բաքվի հերթական բարբաջանքը

«Ֆրանսիան ՀՀ-ին դրդում է նոր պատերազմի»․ Բաքվի հերթական բարբաջանքը

«Տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու փոխարեն՝ Ֆրանսիան զենք ու զինամթերք է մատակարարում Հայաստանին, որը շուրջ 30 տարի օկուպացիայի տակ է պահել ադրբեջանական հողերը։ Ֆրանսիան այնտեղ տեղակայում է իր ռազմական առաքելությունը, Հայաստանին դրդում է հերթական պատերազմին և փորձում իրականացնել Հարավային Կովկասը մարտադաշտի վերածելու՝ իր ծրագիրը»։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին պաշտոնական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիեւը։

Ալիևյան ռեժիմի ներկայացուցիչը հիվանդագին երևակությամբ պնդել է, թե  Ֆրանսիան, իբր, այսքանով չի սահմանափակվում և «իր նպատակին հասնելու համար իր հետախուզական ծառայության ներկայացուցիչների միջոցով տարբեր անձանց ներգրավում է գաղտնի համագործակցության, ստեղծում է լրտեսական ցանց և գործում ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության»։

Նա նշել է, որ իշխանություններն ու իր ղեկավարած կառույցը պետք է պատրաստ լինեն նոր մարտահրավերներին և «տարածաշրջանում տեղի ունեցող բացասական գործընթացների բոլոր հնարավոր սցենարներում չպետք է կորցնեն զգոնությունը հուսալի անվտանգության հարցերում»։