Հորդորակ․Հայերեն համարժեք բառեր

Հորդորակ․Հայերեն համարժեք բառեր

ՀՈՐԴՈՐԱԿ

ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(3-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ)

 Ներկայացնում ենք օտարաբանությունների և նրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։  Այս բառացանկով ոչ թե նորաստեղծ բառեր ենք առաջարկում, այլ հիշեցնում ենք եղած, երբեմն էլ հին, սակայն ոչ միշտ գործածվող հայերեն բառերի մասին: Ներկայացվող բառերը, անշուշտ, շատերին ծանոթ են, սակայն ոմանց համար անհայտ են ու նոր:   
    
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
խոսելիս և գրելիս աչքի առաջ ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները. 

    1. ալտերնատիվ - 1. այլընտրանքային, 2. այլընտրանք
    2. անեսթեզիա – անզգայություն, անզգայացում
    3. ասիստենտ – ընթերակա, օգնական
    4. ասոցիացիա – ընկերակցություն, ընկերություն, միություն
    5. ասպեկտ – հայեցակետ, տեսանկյուն, դիտանկյուն
    6. բանդա – հանցախումբ, ավազակախումբ 
    7. բուտիկ – կրպակ
    8. գարնիր – խավարտ
    9. գլադիոլուս – թրաշուշան
    10. դեկլարացիա - հայտարարագիր, հռչակագիր, հայտարարություն
    11. դեպորտացիա - արտաքսում, վտարում
    12. դեսերտ – աղանդեր
    13. դետալ - 1. մանրակ, մաս, 2. մանրամասնություն, մանրամաս
    14. դիլեմա – երկընտրանք
    15. իմպլեմենտացիա – կիրարկում
    16. ինովացիա – նորարարություն, նորամուծություն
    17. լանցետ – նշտար
    18. կալա – փողաշուշան
    19. կատաստրոֆիկ - աղետալի
    20. կաֆել – հախճասալ, սալիկ
    21. կուլմինացիա - բարձրակետ, գագաթնակետ
    22. մանժետ – թեզանիք
    23. մանիակ – մոլագար
    24. մարիոնետ - խաղատիկնիկ, խամաճիկ
    25. մեսիջ – 1. հաղորդագրություն, 2. ուղերձ
    26. շտամպ - դրոշմ, դրոշմակնիք
    27. պատենտ – արտոնագիր
    28. պեդալ – ոտնակ
    29. պոտենցիալ - ներուժ, կարողություն
    30. պրեպարատ – պատրաստուկ
    31. պրոդուկտ – արդյունք, արտադրանք
    32. պրոդուկտիվ – արդյունավետ
    33. ռադիկալ - արմատական
    34. ռացիոնալ -  բանական, տրամաբանական
    35. ռուբին – սուտակ
    36. վակցինա – պատվաստանյութ
    37. տելեպատիա – հեռազգայություն, հեռազգացություն
    38. տենդենց – միտում
    39. տոտալ – ամբողջական, համապարփակ, համընդգրկուն 
    40. ֆենոմենալ – բացառիկ, արտասովոր, արտակարգ 

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ