Վակունիսի համայնքապետին ծեծի ենթարկելու վերաբերյալ հարուցված քրգործի շրջանակներում կան ձերբակալվածներ

Վակունիսի համայնքապետին ծեծի ենթարկելու վերաբերյալ հարուցված քրգործի շրջանակներում կան ձերբակալվածներ

Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանին ծեծի ենթարկելու համար ձերբակալվել է երեք անձ, այդ թվում` Սամվել Բաբայանի Քաշաթաղի գրասենյակի պատասխանատուներից Կարեն Սահակյանը:

Վերջինս, ինչպես տեղյակ եք, երեկ՝ հունիսի 5-ին, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հերքում էր իր մասնակցությունը ծեծկռտուքին, սակայն, ԱՀ ոստիկանության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, ձերբակալվել է ԱՀ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում և ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախաքննությունը շարունակվում է։