Ինչպես են Հռիփսիմե Հակոբյանը և Մարտին Մկրտչյանը նշել որդու ծննդյան տարեդարձը

Ինչպես են Հռիփսիմե Հակոբյանը և Մարտին Մկրտչյանը նշել  որդու ծննդյան տարեդարձը

Նախօրեին տեղի է ունեցել Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի կրտսեր որդու՝ Ռոբերտի 2-ամյակը: Ինստագրամյան իրենց էջերում նրանք հրապարակել են փոքրիկի լուսանկարները՝ շնորհավորելով երեխային, նաև հրապարակել են լուսանկարներ խնջույքից: Հռիփսիմե Հակոբյանը՝ շնորհավորելով երեխային գրառում է արել. «Happy birthday, իմ երկրորդ լույս»:Խնջույքին նաև ներկա են եղել հայտնի հյուրեր, որոնք նույնպես «Սթորի» բաժնում հրապարակել են հոլովակներ խնջույքից: Նշենք նաև, որ զույգի առաջնեկը՝ Լեոն, 8 տարեկան է: