Կրակոցներ Բեռլինում, տուժել է չորս մարդ

Կրակոցներ Բեռլինում, տուժել է չորս մարդ

Առնվազն չորս մարդ է տուժել Բեռլինի Կրոյցբերգ շրջանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Դեպքի վայր են ժամանել իրավապահները։ Ներգրավված է նաեւ ուղղաթիռ։ Երեք վիրավորներին հայտնաբերվել են Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանի մոտ։ Չորրորդին էլ հայտնաբերել են մոտակա ջրանցքում։Ոստիկանությունը դեռեւս որեւէ տեղեկություն չի հրապարակում դեպքի հետ կապված։ Իրականացվում են հանցագործների որոնողական աշխատանքներ։