Բլինկենը դեմ է արտահայտվել «Հյուսիսային հոսք – 2»-ին

Բլինկենը դեմ է արտահայտվել «Հյուսիսային հոսք – 2»-ին

ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որ Միացյալ Նահանգները դեմ է «Հյուսիսային հոսք -2» գազամուղին եւ կոչ է արել Բեռլինին ձեռնարկել միջոցներ, որպեսզի նվազեցվեն այդ նախագծից Ուկրաինայի համար առաջացող ռիսկերը։ Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաեւ, որ Միացյալ Նահանգները շարունակելու է հակազդել «Հյուսիսային հոսք -2»-ին եւ նաեւ ասել, որ այն լուրջ ռիսկեր է ստեղծում եվրոպական ցամաքի էներգետիկ անվտանգության համար, որոնց նվազեցման ուղղությամբ Բեռլինը էլի պետք է որոշակի քայլեր կատարի։ Մերկելն ու Բլինկենը քննարկել են նաեւ Ռուսաստանից եւ Չինաստանից եկող մարտահրավերները։