Հայկ Մարությանը պարտադիր չի, որ կոալիցիա կազմի ՔՊ-ի հետ

Հայկ Մարությանը պարտադիր չի, որ կոալիցիա կազմի ՔՊ-ի հետ

Էդգար Ղազարյանը գրում է.

«Հայկ Մարությանը պարտադիր չի, որ կոալիցիա կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Ավագանու անդրանիկ նիստում նա կհայտարարի, որ ազատ է թողնում իր թիմակիցներին ընտրության հարցում, ինչի արդյունքում, ներքին պայմանավորվածություններով, նրա խմբակցությունից անհրաժեշտ թվով մարդիկ կքվեարկեն Տիգրան Ավինյանի թեկնածության օգտին, ինչի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, դեմ գնալով Երևանի բնակիչների 2/3-ի փաստացի կարծիքին, ներիշխանական պալատական հեղաշրջման միջոցով հերթական անգամ կյուրացնեն իշխանությունը, այս անգամ Երևան քաղաքում։

Արդյունքում կկարճվեն Հայկ Մարությանի դեմ հարուցված քրեական գործերը, մի գուցե նշանակվի նաև Չեխիայում Հայաստանի դեսպան ու գնա տեր կանգնի իր ունեցվածքին՝ հարազատ միջավայրում։