Թուրքիայում էժան հացի համար երկար հերթեր են գոյանում

Թուրքիայում էժան հացի համար երկար հերթեր են գոյանում

Չնայած վատ եղանակային պայմաններին և տեղացող ձյանը՝ Բուրսայում հերթեր են գոյանում էժան հացի վաճառակետերի դիմաց։ Այս մասին հայտնում է Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետականկուսակցության»  (ԺՀԿ-CHP) պատգամավոր Թունջայ Օզքանը սոցցանցի իր էջում։

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է հացի համար գոյացած երկար հերթը և ընդգծել է՝ «Թուրքիան արժանի չէ նման տեսարանի»։

Թունջայ Օզքանը կոչ է արել անմիջապես արտահերթ ընտրություններ անցկացնել երկրում։