Ղազախստանը կարող է կրկին դադարեցնել ավիահաղորդակցությունը

Ղազախստանը կարող է կրկին դադարեցնել ավիահաղորդակցությունը

Ղազախստանի Առողջապահության նախարարությունը հնարավոր է հոկտեմբերի հինգից դադարեցնի ավիահաղորդակցությունը՝ կորոնավիրուսային իրադրությամբ պայմանավորված։ «Հաշվի առնելով արտասահմանյան երկրներում իրադրության սրացումը, նպատակ ունենալով կանխել վարակի «բերումը» Ղազախստան եւ հետագա տարածումը, առաջարկվել է հոկտեմբերի հինգից դադարեցնել ավիահաղորդակցությունը»,- հայտարարել է ղազախական Առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյը՝ ըստ «Սպուտնիկի» ղազախական ծառայության փոխանցման։ Նա նաեւ ասել է, որ պետական սահմանի հատման տեղերում կստեղծվեն ստացիոնար բուժկայաններ։