Արագ ես քայլում, ուրեմն ուշ կմահանաս

Արագ ես քայլում, ուրեմն ուշ կմահանաս
Մարդու քայլի արագության եւ ուշ կամ շուտ մահանալու միջեւ գոյություն ունի կապ։ Սույնը բացահայտել են Հարավային Կալիֆորնիայի գիտնականները։



Ինչպես հաղորդում է MedicalXpress հանդեսը, որքան արագ է մարդու քայլքը, այնքան ավելի ուշ նա կմահանա։ Քայլքի արագությամբ կարելի է որոշել մարդու նյարդային համակարգի եւ սիրտ-անոթային համակարգի վիճակը, ունեցած հիվանդությունները։



Բացի այս, կարդիովիրաբույժները կարծում են, որ մարդու շարժումների արագությունը կարելի է օգտագործել, հասկանալու համար, թե արդյոք հատկապես սրտի վիրահատությունց հետո կան հետվիրահատական բարդություններ թե ոչ։



Գիտնականները նշում են, որ որքան դանդաղ է քայլում մարդը, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ նա շուտ կմահանա, քանի որ այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ նա ունի մի շարք բարդ հիվանդություններ։