Թուրքիան պահանջներ է դրել մի շարք պետությունների առաջ

Թուրքիան պահանջներ է դրել մի շարք պետությունների առաջ
Թուրքիան աշխարհի 83 երկրից պահանջել է արտահանձնել նախկին իմամ, վտարանդի թուրք ընդդիմադիր գործիչ եւ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի 452 կողմնակիցներին։ Այս մասին, ըստ Anadolu լրատվական գործակալության հաղորդման, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։ Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության համար հիմնական առաջնահերթությունը մնում է ազգային անվտանգությունը։



Ըստ նույն հաղորդման, ներկայումս 21 պետություններից հնարավոր է եղել հասնել 104 գյուլենականի արտահանձնմանը։