Հոլիվուդյան աստղերը մնացել են բաց երկնքի տակ

Հոլիվուդյան աստղերը մնացել են բաց երկնքի տակ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհները հոլիվուդյան շատ աստղերի պարզապես դարձրել են տնանկ։ Կրակը շարունակում է լափել իր ճանապարհին հանդիպած տներն ու մեքենաները՝ պատճառելով ոչ միայն նյութական կորուստներ, այլ նաեւ դառնալով մարդկային զոհերի պատճառ։ Թե որքան վնասներ են կրել հոլիվուդյան աստղաբույլի ներկայացուցիչները, դեռ վաղ է ասել, սակայն պարզ է, որ հաշվարկները սկսվելու են տասնյակ միլիոններից եւ հասնելու հարյուրավոր միլիոններին։



Ներկայումս մի քանի օջախ դեռ շարունակում է հրո ճարակ դարձնել նահանգը։ Տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ, զոհվել է մոտ 50 մարդ։ Նահանգում հայտարարվել է՝ տարերային աղետով պայմանավորված արտակարգ դրություն։