Չեն ցանկանում Սառը պատերազմ

Չեն ցանկանում Սառը պատերազմ
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում Սառը պատերազմ Չինաստանի հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Պոմպեոն ասել է, որ ընդհակառակը, Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Պեկինն ավելի պատասխանատու կերպով վերաբերվի իր գործողություններին։



«Մեր նպատակը Սառը պատերազմի քաղաքականությունը չէ։ Չինաստանի հետ մենք Սառը պատերազմ չենք ուզում։ ԱՄՆ-ն ուզում է, որ Չինաստանը լինի ավելի պատասխանատու իր քայլերի հանդեպ»,- ասել է Պոմպեոն՝ չին-ամերիկյան ռազմավարական երկխոսության բանակցությունների ընթացքում, որը տեղի է ունեցել երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջեւ Վաշինգտոնում։