Ձերբակալել են ռուս միլիարդատերի

Ձերբակալել են ռուս միլիարդատերի
«Մոնակո» ֆուտբոլային ակումբի սեփականատեր ռուսաստանցի միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլեւը ձերբակալվել է Մոնակոյում։ Այս մասին գրում է Le Monde ֆրանսիական պարբերականը։ Նրան կասկածում են կոռուպցիայի մեջ։ Մասնավորապես նշվում է, որ Ռիբոլովլեւը զբաղվել է «ունեցած անձնական ազդեցության վաճառքով», որով եւ մասնակից է դարձել մի շարք հանցավոր գործողություններում։ Գործը քննվում է Մոնակոյի դատախազության կողմից։ Իրավապահները նաեւ խուզարկություն են իրականացրել նրա՝ Մոնտե Կարլոյում գտնվող բնակարանում։ nrc.nl նիդերլանդական կայքն էլ գրում է, հիմնվելով Football Leaks-ի տվյալների վրա, որ նիդերլանդական AIM ընկերության ղեկավար Բեռնարդ դե Ռոսը գործարք է կնքել Ռիբոլովլեւի հետ, որով կարողացել է ֆինանսներ ներդնել ակումբում, շրջանցելով ֆինանսական թափանցիկության սկզբունքը։ Գործարքը կնքվել է 2014 թվականին։ Ըստ այդ գործարքի, 10 տարվա ընթացքում գործարարը 1,4 միլիարդ եվրո էր ներդնելու ակումբում՝ մոտ տասն անգամ ավելացնելով ակումբի եկամուտները։