Վագրերի եւ ռնգեղջյուրների վիճակը լուրջ է

Վագրերի եւ ռնգեղջյուրների վիճակը լուրջ է
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն ահազանգում է, որ Չինաստանում թույլատրվել է վագրերի ոսկորների եւ ռնգեղջյուրների ռնգային եղջյուրների ներքին առեւտուրը։ Այս մասին հայտնում է RG.ru-ն։



Չինաստանի կառավարության որոշումը առնչվում է վագրերի ոսկորների եւ ռնգեղջյուրների ռնգային եղջյուրների՝ բուժական նպատակներով օգտագործման արգելքի վերացմանը, ինչը արդեն իսկ խոսում է այն մասին, որ նշվածների ներքին առեւտուրը կրկին խթանվելու է։ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը հորդորում է Պեկինին վերականգնել արգելքը, քանի որ այն կարեւոր դերակատարություն ունի այդ կենդանիների պոպուլյացիաների պահպանության համար։