Դատարանը նոր որոշում է կայացրել ընդդեմ «Վիքիլիքսի» հիմնադրի

Դատարանը նոր որոշում է կայացրել ընդդեմ «Վիքիլիքսի» հիմնադրի
Էկվադորի դատարանը նոր վճիռ է կայացրել ընդդեմ «Վիքիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանժի, ով դատարանում բողոքարկել է նոր վարքագծային կանոնները, որոնք նրան ամրագրվել են Լոնդոնում գտնվող էկվադորյան դեսպանատան կողմից, որտեղ ապաստանում է արդեն վեց տարի։



Ինչպես հաղորդում է BBC-ն, դատարանը պարտավորեցրել է Ասանժին վճարել դեսպանատան տարածքում իր կողմից օգտագործված համացանցի դիմաց եւ մաքրել իր կատվի թողած աղտեղությունը։ Նոր կանոնների համաձայն, նա պարտավոր է նաեւ մաքուր հանձնել դեսպանատան աշխատակիցներին լոգարանը, ամեն անգամ օգտվելուց հետո, ինչպես նաեւ վճարել սննդի ու լվացքատան ծառայությունների դիմաց։



Reuters լրատվական գործակալությունն էլ գրում է, որ Ասանժը կարող է շարունակել մնալ Լոնդոնի էկվադորյան դեսպանատանն այնքան ժամանակ, որքան ինքը կցանկանա, սակայն պետք է պահպանի այն կանոնները, որոնք ամրագրվել են իրեն։ Միաժամանակ նաեւ հաղորդվում է, որ Ասանժի կեցությունը դեսպանատան վրա նստել է 6 միլիոն դոլար։