Քոչարյանը մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ։

Քոչարյանը մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ։

«Պետականամետ» հորջորջվող վերլուծաբանները հաճախ են Հայաստանը համեմատում Իսրայելի հետ՝ վերջինիս պրակտիկան դիտարկելով հայկական միջավայրում կիրառելի ու ընդօրինակման արժանի:

Ես խիստ կասկածում եմ, որ Իսրայելի պրակտիկան կարող է կիրառական լինել Հայաստանում, քանզի համոզված եմ, որ ՀՀ-ն ունի զարգացման իր ուրույն առանձնահատուկ ճանապարհը, որը բնորոշ է միայն իրեն:

Վերադառնալով վերլուծաբան կոչվածներին՝ շեշտադրենք այն հանգամանքը, որ նրանք փաստորեն Իսրայելի հետ համեմատության եզրեր են փնտրում միայն իրենց համար ձեռնտու դեպքերում:

2014 թ. Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:

Ավելացնենք նաև, որ Իսրայելի ներկայիս վաչապետը նույնպես պարբերաբար կոռուպցիոն սկանդալների կիզակետում է հայտնվում: Մասնավորապես՝ երկրի ոստիկանությունը պարբերաբար ինչ-որ փաստեր է ներկայացնում Բենյամին Նեթանյաուի դեմ, իբրև թե՝ վերջինս ներգրավված է տարատեսակ կոռուպցիոն գործարքների մեջ:

Այսպիսի օրինակները բազմաթիվ են ու վկայությունն են այն պարզ իրողության, որ Իսրայելում բոլորը հավասար են օրենքի առջև: Եվ դրանից ամենևին էլ չի կարելի ենթադրել, թե երկրի առաջին դեմքերին իրավական պատասխանատվության ենթարկելը մարտահրավեր է Իսրայելի անվտանգության համակարգին: Այդպիսի հակափաստարկը նույնիսկ ծիծաղելի կլինի իսրայելական հանրության համար։

Հիմա ՀՀ-ն Իսրայելի հետ պատեհ-անպատեհ առիթներով համեմատող «պետականմետները» ինչու չեն ընդօրինակում նաև այս պրակտիկան: Ինչու՞ Իսրայելի վարչապետին իրավական պատասխանատվության ենթարկելը հարված չէ երկրի անվտանգության համակարգին, իսկ ՀՀ-ի դեպքում նախագահին իրավական հետապնդման ենթարկելը հարված է Ղարաբաղի անվտանգությանը: Մի՞թե գործ չունենք երկակի ստանդարտների հետ, փաստորեն այսքան ժամանակ նրանք Իսրայելի հետ համեմատության եզրեր են փնտրել միայն Քոչարյանի ու Սարգսյանի ռեժիմների համար գաղափարական հիմնավորումներ գտնելու նպատակով, ավելին՝ այդ համեմատություններն եղել են խեղաթյուրված ու քաղաքական պատեհությամբ պայմանավորված:

Ընդհանրապես և՛ Իսրայելի և՛ ՀՀ-ի պարագայում անվտանգության համակարգը չի կարող պայմանավորված լինելով միայն անձերով: Հիշու՞մ եք չէ, որ այդ նույն քարոզիչները օր ու գիշեր Սարգսյանի իշխանության հավերժացումը հիմնավորում էին անվտանգության պահպանման կեղծ թեզով: Վստահաբար դա ծիծաղելի քարոզչական փուչիկ էր, որն անմիջապես պայթեց: Կպայթի նաև զավեշտալի այն թեզը, թե Քոչարյանի ձերբակալությունն է հարված ՀՀ-ի ու Ղարաբաղի անվտանգությանը: Ախր շատ զավեշտալի են մեր «պետակամետները»:

Կրկնում եմ ՀՀ-ի անվտանգության համակարգի կենսունակությունը չի կարող պայմանավորված լինել ինչ-որ անձերով, պետությունը ձեր համար հանրախանութ չէ: Ավելին՝ անվտանգության համակարգի առաջնային երաշխավորները սահմանադրականությունն ու օրինականությունն են, արժեքներ, որոնք կասկածի տակ էին դրվել «անվտանգության երաշխավոր» հորջորջվող ձեր սիրելի նախագահների կողմից:

Բացի այդ Քոչարյանը նեղսրտում է հատկապես այն փաստից, որ իրավական պատասխանատվության է ենթարկվում Ղարաբաղի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը: Այսինքն նա ձևականորեն մի կողմ է դրել իր անձը և մտահոգության թիրախ է դարձրել պետականությունը՝ վերջինիս համար դա դիտարկելով որպես կործանարար հարված:

Իրականում Քոչարյանը չի հասկանում, որ նրան պատասխանատվության ենթարկելը ոչ թե հարված է, այլ զարգացման մեծագույն խթան: Հիմք է դրվում կարևորագույն մի նախադեպի, որն իր ծանր ներկայությամբ ուղեկցելու է Հայաստանի բոլոր հետագա ղեկավարներին: Իրենց աչքի առաջ ունենալով Քոչարյանի տխրահռչակ պրակտիկան՝ նրանք այլևս չեն համարձակվելու ձեռք բարձրացնել ժողովրդի վրա՝ նույնիսկ հարյուր տարի անց:

Սա կարևորագույն նախադեպ է: Ի դեպ պարոն Քոչարյանը այս հարցում իրեն միայնակ զգալու որևէ պատճառ չունի, քանի որ նախագահներ ու վարչապետեր կալանավորվել ու կալանավորվում են նաև այլ երկրներում, ընդհուպ՝ ամենազարգացած հանրույթներում:

Քոչարյանը մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ։