Իշխանությունները մոռացել են մի հանգամանք

Իշխանությունները մոռացել են մի հանգամանք

Նոր ագրեսիայի հավանականության մասին Փաշինյանի հայտարարությունը շատերին հիշեցրեց Տեր-Պետրոսյանի՝ «պատերազմ թե խաղաղություն լրջանալու պահը» հոդվածի միջոցով ժողովրդի վրա ազդելու փորձը, իսկ այսօր, Բրյուսելում նա Ալիևի հետ կպայմանավորվի, թե ինչպես վերջապես լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Հանդիպման արդյունքի մասին Փաշինյանը կարծես թե նկարագրել է իր ծրագրային թեզով. «2016 թվականից Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմում չլինելու նույնիսկ տեսական հնարավորությունը»։

Հանդիպումից հետո նա կհայտարարի, որ չի թաքցրել իր մտադրությունները ... Սակայն իշխանությունները մոռացել են մի հանգամանք՝ Հայրենիքը իշխանություններին չի պատկանում, այլ այնտեղ ապրող տասնյակ հազարավոր հայրենասեր քաջորդիներին, որոնք թքած ունեն ցանկացած ապազգային պայմանագրի, կամ այլ թղթի վրա: Նրանք ձեր դեմ կելնեն մեր լեռների պես, իսկ դուք կոռնաք հողմերի պես վայրագ:

Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ