Փհենյանն ու Սեուլը համատեղ կփորձեն իրականացնել 2032-ի Օլիմպիական խաղերը

Փհենյանն ու Սեուլը համատեղ կփորձեն իրականացնել 2032-ի Օլիմպիական խաղերը
Հյուսիսային եւ Հարավային Կորեաները հայտարարել են, որ պատրաստ են 2032 թվականի Օլիմպիական խաղերի հյուրընկալման եւ անցկացման հետ կապված համատեղ հայտ ներկայացնել ՄՕԿ։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։



Սույն հայտարարությունը, համաձայն հրապարակման, արել են երկու Կորեաների ղեկավարները` տեղի ունեցած հանդիպման ավարտին, որը թվով երրորդն է արդեն այս տարվա մեջ։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ հայտ ներկայացնել՝ 2032-ի Օլիմպիական խաղերի անցկացման համար»,- ասված է հանդիպման ամփոփիչ հռչակագրում։ 2020-ի համար էլ երկու Կորեաները Տոկիոյի խաղերին կուղարկեն միասնական թիմ։