ՊՆ-ն հայտարարում է պահեստազորի սպաների ընդունելություն

ՊՆ-ն հայտարարում է պահեստազորի սպաների ընդունելություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է պահեստազորում հաշվառված կրտսեր սպայական կազմի՝ պայմանագրային ծառայության անցնելու ընդունելություն:



ՊՆ-ից հայտնում են, որ ընդունելությունն իրականցվում է հարցազրույցի միջոցով, որի ժամանակ դիմորդներին կառաջարկվեն համապատասխան պաշտոններ ըստ ունեցած զինհաշվառումային մասնագիտության:  Ծառայության ընթացքում նրանք կօգտվեն զինծառայողների համար օրենքով սահմանված արտոնություններից:



Ցանկացողները կարող են դիմել համապատասխան զինկոմիսարիատներ կամ մոտակա զորամասեր:



Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (010) 29-46-36, (010) 29-44-64 հեռախոսահամարներով: