Հաղարծինում ապօրինի հատվել է հաճարենի

Հաղարծինում ապօրինի հատվել է հաճարենի
Սեպտեմբերի 5-ին` ժամը 19.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են ստացվել, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 5-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել են հաճարենի տեսակի 1 թաց, կանգուն ծառ՝ պետությանը պատճառելով 232.500 դրամի նյութական վնաս:



Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել է 1997 թ. ծնված Նվեր Բ.-ն:



Նվեր Բ.-ն կալանավորված է:



Կատարվում է քննություն: