Իշխանափոխությունը Հայաստանում չի ազդել հայ-ռուսական ռազմա-տեխնիկական գործակցության վրա

Իշխանափոխությունը Հայաստանում չի ազդել հայ-ռուսական ռազմա-տեխնիկական գործակցության վրա
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը որեւէ կերպ չի ազդել հայ-ռուսական ռազմա-տեխնիկական գործակցության վրա։ Այս մասին «РИА Новости»-ի հետ զրույցում ասել է Ռազմա-տեխնիկական գործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը։ Նրա խոսքերով, երկու երկրների միջեւ ռազմա-տեխնիկական գործակցությունը կառուցվում է համապատասխան նախապես հաստատված պլանի։ Նա նշել է, որ այն բոլոր պայմանագրերը, որոնք կնքվել են Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ նախկինում, գործում են անխախտ կերպով։