Մոսկվան եւ Բաքուն ստորագրել են գործակցության ընդլայնման մասին փաստաթղթերի փաթեթ

Մոսկվան եւ Բաքուն ստորագրել են գործակցության ընդլայնման մասին փաստաթղթերի փաթեթ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն։ Երկու նախագահների հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջարկել է քննարկել նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը։ Ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպման ընթացքում Պուտինն ու Ալիեւը ստորագրել են երկկողմ գործակցությանն առնչվող ավելի քան 10 փաստաթղթից բաղկացած փաթեթ։ Փաստաթղթերն առնչվում են Մոսկվա-Բաքու տնտեսական գործակցության ընդլայնմանը, քանի որ կա պատրաստակամություն երկուստեք՝ առեւտրաշրջանառությունը ավելացնել եւ խորացնել նաեւ տնտեսական համագործակցությունը՝ նաեւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման եղանակով, ինչը տնտեսական ֆոն կապահովի։ Նշենք, որ Պուտինն իր խոսքում նկատել էր, որ ռուս-ադրբեջանական գործակցությունը եւ հարաբերություններն ունեն ռազմավարական բնույթ։ Ստորագրվել է նաեւ համատեղ հայտարարություն տնտեսության զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ։