Քաղաքացին սպառնում էր ինքնասպանություն գործել

Քաղաքացին սպառնում էր ինքնասպանություն գործել
Այսօր՝ օգոստոսի 23-ին ժամը 14:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և սպառնում է ինքնասպանություն գործել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:



Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:



Պարզվել է, որ Ա. Ն.-ն (ծնված 1966 թ.) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և ցանկացել է ինքնասպանություն գործել:



Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել Ա. Ն.-ին: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: