Անծանոթուհին ճապոնացի տղամարդուն մեկ միլիոն է տվել և հեռացել անհայտ ուղղությամբ

Անծանոթուհին ճապոնացի տղամարդուն մեկ միլիոն է տվել և հեռացել անհայտ ուղղությամբ
Ճապոնացի տղամարդը 1 միլիոն իեն է ստացել մի անծանոթուհուց և այժմ չգիտի ինչպես վերադարձնել այդ գումարը, հաղորդում է Sora24 կայքը:



Միջադեպը տեղի է ունեցել Իբարակի շրջանի Հոկոդա քաղաքում: 28-ամյա տղամարդը տանը մենակ է եղել, երբ հնչել է դռան զանգը: Բացելով դուռը՝ նա տեսել է մի տարեց կնոջ, ով նրան երկու փաթեթ է տվել և ասել, որ փոխանցի մայրիկին: Այնուհետև տարեց կինը նստել է մեքենա և հեռացել:



Երեկոյան մայր ու որդի այդպես էլ չեն կարողացել մտաբերել իրենց որևէ հարազատի կամ բարեկամի, որ կարող էր իրենց մեկ միլիոն իենից ավելի գումար փոխանցել՝ չբացատրելով ոչինչ:



Գումարը ազնիվ քաղաքացիները տարել են ոստիկանությունը, որտեղ այժմ փնտրում են տարեց կնոջը, որը, հավանաբար, շփոթել է հասցեն կամ բնակարանը: