Թուրքիան նոր դաշնակից է գտել

Թուրքիան նոր դաշնակից է գտել
Երկրում ծավալված արտարժույթային ճգնաժամի համապատկերին Թուրքիան նոր գործընկեր է գտել: Ըստ Թուրքիայի նախագահ Ռեձեբ Թայիփ Էրդողանի մամուլի ծառայության հաղորդագրության՝ Քաթարը խոստացել է այդ երկրի տնտեսության մեջ 15 միլիարդ դոլարի ներդրումներ անել:



Էրդողանի հետ իր անձնական հանդիպման Քաթարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին հայտարարել է, որ Թուրքիայի տնտեսության մեջ 15 միլիարդ դոլարի ներդրումներ կատարելու մտադրության մասին: Այլ մանրամասներ ներդրումային փաթեթի մասին չեն հաղորդվել:



Հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները նաև հաստատել են իրենց հավատարմությունը հետագա համագործակցությունը բոլոր ուղղություններով զարգացնելու նպատակին: