Ինչպես պայքարել շրջազգեստը վեր բարձրացնող քամու դեմ

Ինչպես պայքարել շրջազգեստը վեր բարձրացնող քամու դեմ
Էթիկայի հարցերով Beaumont Etiquette համակարգչային դասընթացների հիմնադիր Միքա Մայերը պատմել է, թե ինչ են անում թագավորական ընտանիքի կանայք, որպեսզի քամին միջոցառումների ժամանակ չբարձրացնի նրանց շրջազգեստը, տեղեկացնում է The Sun-ը:



«Նրանք հաճախ բոդի են հագնում, կամ մեկ այլ բան այնպիսի կտորներից, որոնք էլեկտրականանում են և թույլ չեն տալիս, որ փեշերը բարձրանան: Եթե դուք խիտ և ծանր կտորից որևէ բան չեք հագել, ապա թեթև շրջազգեստի կամ կիսաշրջազգեստի տակից էլեկտրականացնող հագուստ ունենալը հրաշալի միջոց է քամու դեմ պայքարում»,- ասել է Մայերը:



Փորձագետը նաև հավելել է, որ Մեգան Մարքլը և Քեյթ Միդլթոնը օգտվում են այդ մեթոդից, երբ հայտնվում են հասարակության մեջ կամ ստիպված են օդանավ բարձրանալ քամոտ եղանակին:



Ավելի վաղ նորաձևության փորձագետները բացահայտել էին, թե ինչու է հերցոգուհի Մեգան Մարքլը միշտ մեկ համար մեծ կոշիկ հագնում: «Միջոցառումների ժամանակ կամ կարմիր գորգով քայլելու համար հայտնիները միշտ 1-2 համարով ավելի մեծ կոշիկ են հագնում, որպեսզի խուսափեն հնարավոր կոշտուկներից»,- նշել էին փորձագետները: