Իտալիայում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Իտալիայում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի
Ջենովայի մոտ ավտոմոբիլային կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի: Այս մասին Teitter-ի իր էջում հայտնել է Իտալիայի ՆԳ նախարար և փոխվարչապետ Մատտեո Սալվինին:



«Շնորհակալություն բժիշկներին, փրկարարներին և կամավորներին, որոնք առաջին պահից այնտեղ են»,- գրել է նախարարը:



Rai News-24 հեռուստաալիքի տեղեկություններով՝ 15 տուժածներից 9-ը գտնվում են ծանր վիճակում, ևս 10 մարդ համարվում է անհետ կորած:



Հիշեցնենք, որ կամուրջը փլուզվել էր երեկ՝ օգոստոսի 14-ին: Փլուզված հատվածի երկարությունը գերազանցում է 200 մետրը: Փլատակների տակ էին հայտնվել 35 մարդատար և մի քանի բեռնատար ավտոմեքենաներ: