Մահացել է Էդուարդ Ուսպենսկին

Մահացել է Էդուարդ Ուսպենսկին
Մահացել է ռուս գրող Էդուարդ Ուսպենսկին: Լուրը РИА Новости-ի հետ զրույցում հաստատել է երգահան Գենադի Գլադկովը: Ուսպենսկին 80 տարեկան էր:



РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ գրողը մահացել է Պուչկովո գյուղի իր տանը: Վերջին տարիներին «Կոկորդիլոս Գենան և նրա ընկերները»,  «Արձակուրդները՝ Պրոստոկվաշինոյում» և այլ հանրահայտ ստեղծագործությունների հեղինակը տառապում էր օնկոլոգիական հիվանդությամբ: