Բաքուն դիմել է ԵԱՀԿ-ին՝ կոչ անելով պահանջել Երեւանից «դադարեցնել ուժի կիրառումն ընդդեմ Ադրբեջանի»

Բաքուն դիմել է ԵԱՀԿ-ին՝ կոչ անելով պահանջել Երեւանից «դադարեցնել ուժի կիրառումն ընդդեմ Ադրբեջանի»
Բաքուն դիմել է ԵԱՀԿ անդամ պետություններին՝ կոչ անելով պահանջել Երեւանից «դադարեցնել ուժի կիրառումն ընդդեմ Ադրբեջանի եւ դուրս բերել իր զորքերը ադրբեջանական տարածքներից»։



Այս մասին հայտնում է NovostiNK.ru-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջեւի տարածած հայտարարությունը։ «Մենք պահանջում ենք ԵԱՀԿ անդամ պետություններից, որպեսզի առանց երկիմաստությունների պահանջեն Հայաստանից կատարել Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված իր հանձնառությունները եւ դադարեցնել ուժի կիրառումն ընդդեմ Ադրբեջանի եւ դուրս բերել իր զորքերը ադրբեջանական գրավյալ տարածքներից»,- ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ։



Интерфакс լրատվական գործակալությունն էլ նշում է, որ Բաքուն հայտարարել է նաեւ, որ «Ադրբեջանը համապատասխան Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների «կապահովի իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։