Քոչարյանն ուշանում է

Քոչարյանն ուշանում է
Այժմ Հատուկ քննչական ծառայության դիմաց լրագրողները և մի խումբ քաղաքացիներ սպասում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այսօր ՀՔԾ-ում պետք է կայան Մարտի 1-ի և 2-ի գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը։



Հիշեցնենք, որ նա գործում ներգրաված է որպես վկա։ Մամուլում տարածվել էր տեղեկություն, ըստ որի հարցաքննության նախնական ժամ է նշանակվել էր 12.00-ն, սակայն երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը քիչ առաջ հայտնեց, որ 12-ը սխալ ժամ է, սակայն հարցաքննությունը տեղի է ունենալու այսօր։



Իսկ այն հարցին, արդյոք ՀՔԾ-ու՞մ է լինելու հարցաքննությունը, նա պատասխանեց, որ Ռոբերտ Քոչարյանը պետական պահպանության տակ գտնվեղ անձ է և նրա տեղաշարժը խիստ գաղտնի է պահվում։



Հիշեցնենք`ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվելու: