Ալեքսեյ Ուչիտելը ֆիլմ կնկարի Վիկտոր Ցոյի մասին

Ալեքսեյ Ուչիտելը ֆիլմ կնկարի Վիկտոր Ցոյի մասին
Ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը RT –ին տված հարցազրույցում ասել է, որ ներկայումս աշխատում է միանգամիգ երկու լիամետրաժ նախագծերի վրա։ Դրանցի մեկը, որը դեռ մշակման փուլում է, վերաբերում է կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչին։ Երկրորդ ֆիլմը կապված է Վիկտոր Ցոյի հետ։ «Կլինի ինչ որ միստիկ-առակային ֆիլմ, որը կապված կլինի Վիկտորի կերպարի հետ, ում ես ճանաչել եմ, նկարել եմ։ Ինձ համար հետաքրքրական է խորհրդավորությունը, առեղծվածն այն բանի, թե ինչու նույնիսկ փոքր երեխաները մինչեւ այսօր դեռ նրա երգերն են լսում»,- ասել է Ուչիտելը։



Ցոյի մասին ֆիլմի նկարահանումները կսկսվեն արդեն հաջորդ տարի։ Ռեժիսորը նշել է, որ առիթ ունեցել է դիտելու Կիրիլ Սերեբրենիկովի «Ամառը», որտեղ եւս կա Վիկտորի կերպարը։ Նշենք, որ Ալեքսեյ Ուչիտելի հայտնի «Մաթիլդա» ֆիլմը, որը պատմում էր Ռուս Ուղղափառ եկեղեցու կողմից սրբադասված Նիկոլայ 2-րդ ցարի եւ բալետի պարուհի Մաթիլդա Քշեշինսկայայի սիրո մասին, ռուսաստանյան հանրության պահպանողական հատվածի կողմից լուրջ քննադատության արժանացավ։