Սաղս Պիպոյի համար, Պիպոն մեր լավ ախպերն ա. տեսանյութ

Սաղս Պիպոյի համար, Պիպոն մեր լավ ախպերն ա. տեսանյութ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, **Էջմիածնի հրապարակում ընթանում է **«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ներկայացուցիչների բողոքի ակցիան՝ ընդդեմ Գարեգին Բ-ի, ովքեր պահանջում են կաթողիկոսի հրաժարականը: Հետաքրքիրը սակայն այն էր, որ կաթողիկոսի հրաժարականի բողոքը վերածվեց Դոն Պիպոյի ազատման շարժման: Մինչ ակցիայի սկսելը, մի տղամարդ՝ դեղին «Ջորիով», եկավ կանգնեց հավաքվածների մեջ եւ գոռաց. «Սաղս Պիպոյի համար, ձեր ցավը տանեմ»:



Այնուհետև հեռացավ: Մինչ հավաքվածները փորձում էին հասկանալ՝ ի՞նչ է կատարվում, նա նորից վերադարձավ եւ կոչ արեց պայքարել Էջմիածնում հայտնի, գողական աշխարհում հեղինակություն վայելող Դոն Պիպոյի ազատաման համար: Մի տարեց տղամարդ կատարվածից ոգևորվեց եւ բացականչեց, որ Պիպոն իր լավ ախպերն ա ու հայ ազգի զավակը: Նշենք, որ ներկաները պիպոյականներին հիշեցրեցին, որ այսօր այդ օրը չէ, եւ հավաքվել կաթողիկոսի հրաժարականի պահանջով, ոչ այլ բանի:Հիշեցնենք, որ Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, երկամսյա կալանքի տակ է:



Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով: Այն է՝մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնության գալով ՝ առողջության համար վտանգավոր, բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ 3 անձի առևանգումը: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև 235-րդ 2-րդ մասով՝ ապիօրինի զենք -զինամթերք պահել: