Կաթողիկոսը երբեք գավազանը չի խփել գետնին եւ ասել, թե այսինչ բանն անարդար է. տեսանյութ

Կաթողիկոսը երբեք գավազանը չի խփել գետնին եւ ասել, թե այսինչ բանն անարդար է. տեսանյութ
**Այս պահին Էջմիածնի հրապարակում տեղի է ունենում **«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ներկայացուցիչների բողոքի ակցիան՝ ընդդեմ Գարեգին Բ-ի, ովքեր պահանջում են կաթողիկոսի հրաժարականը:



Շարժման ակտիվիստ Կարեն Պետրոսյանը ասաց, որ կաթողիկոսից այսքան ժամանակ որևէ դրական բան չեն տեսել, նա երբեք չի ընդդիմացել անարդարություններին եւ գավազանը խփելով գետնին ասել, թե այսինչ բանը անարդար է:Կարեն Պետրոսյանը մանրամասն ներկայացրեց իրենց դժգոհությունները՝ նշելով, որ կաթողիկոսն իրեն շրջապատել է իր համագյուղացիներով եւ մտերիմներով՝ ստեղծելով բանդա:



Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգն Բ-ն նախօրեին ուղերձ էր հղել, որում նաև անդրադարձ էր կատարել իր դեմ անցկացվող բողոքի ակցիաներին: Նա, դիմելով հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին, հորդորել էր բողոքի ակցիա չանել հունիսի 30-ին: «Հայրապետի հորդորն ու խնդրանքն է, որպեսզի եկեղեցու մեր սպասավորներն՝ իրենց հավատացյալներով, վերապահ գտնվեն և զերծ մնան իրենց նախատեսած ծրագրի իրականացումից:



Մեր հորդորն է, որ այդ նվիրական օրը, երբ եկեղեցին տոնում է 12 առաքյալների տոնը, մեր ժողովրդի զավակներն անցկացնեն հավատքով»,- ասել էր Գարեգին Բ-ն: