Սկանդալային Եզրաս սրբազանը՝ Փաշինյանի հաղթանակի և իր կաթողիկոս եղբոր դեմ ցույցերի մասին (տեսանյութ)

Սկանդալային Եզրաս սրբազանը՝ Փաշինյանի հաղթանակի և իր կաթողիկոս եղբոր դեմ ցույցերի մասին (տեսանյութ)
Այսօր Մոսկվայում Hraparak.am-ը մի քանի հարց ուղղեց Ռուսաստանի հայկական թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսեսյանին, ով այսօր ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:



Մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ու Փաշինյանի հաղթանակը, Եզրաս սրբազանն ասաց. «Շատ բնական, կամքը ժողովրդինն է, երկրի տերը ժողովուրդն է»:



Եզրաս սրբազանը, հիշեցնենք, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի եղբայրն է, ում դեմ այս օրերին բողոքի ցույցեր են անցկացվում Երևանում՝ պահանջելով նրա հրաժարականը: Որոշ ժամանակ առաջ էլ իր՝ Եզրաս սրբազանի դեմ էին ցույցեր անում Մոսկվայում, ինչը մեծ սկանդալի վերածվեց հենց Եզրասի ձեռքով: Բայց նա իրեն վերաբերող հարցին չպատասխանեց, փոխարենը պատասխանեց իր եղբորը վերաբերող հարցերին:



Մանրամասները՝ տեսանյութում։



**Վահե Մակարյան**