Ուկրաինացի թենիսիստուհի Էլինա Սվիտոլինան հրաժարվել է մասնակցել Moscow River Cup-ին

Ուկրաինացի թենիսիստուհի Էլինա Սվիտոլինան հրաժարվել է մասնակցել Moscow River Cup-ին
Աշխարհի հիգերորդ թենիսիստուհի Էլինա Սվիտոլինան հրաժարվել է մասնակցել մասնակցել Moscow River Cup առաջնությանը, որը տեղի կունենա այս տարվա հուլիսի 23-28-ին։ Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը։ Թենիսիստուհին իր մերժումը հիմնավորել է այն հանգամանքով, որ վերջին անգամ Ռուսաստան՝ Կրեմլի գավաթի ժամանակ 2016-ին է այցելել եւ այդ ընթացքում իր հասցեին հնչել են սպառնալիքներ։ Նշվում է, որ նրա փոխարեն առաջնության թիվ մեկ խաղացող կարող է լինել Յուլյա Գերգեսը։