Հիվանդը հիշեցնում է անվճար դեղորայքի մասին

Հիվանդը հիշեցնում է անվճար դեղորայքի մասին
**«Հրապարակ»** օրաթերթի խմբագրություն էր զանգահարել Ոստիկանության փոխգնդապետ, թոշակառու, հաշմանդամ Մելսիկ Ավետիսյանը։ «Ես շաքարով ծանր հիվանդ եմ, իսկ այդ հիվանդության համար նախատեսված դեղորայքը անվճար են տրամադրում։ Հայաստանում բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են դեղորայքով, իսկ ոստիկանությունը չի օգտվում առողջապահության նախարարության ծառայությունից։ 320 հոգի օգտվում են այդ ծառայությունից, սակայն ոչ ոք այս տարի չի ստացել այդ դեղորայքը։ Ես զանգել եմ պոլիկլինիկա, սակայն՝ անարդյունք»,- ահազանգում է քաղաքացին եւ խնդրում իրեն ձեռք բերել դեղորայք։



Ոստիկանության լրատվական ծառայությունից մեր հարցին ի պատասխան՝ արձագանքեցին, որ նույն անձը դիմել է նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն եւ մայիսի 29-ի համարում իրենք տվել են անհրաժեշտ պարզաբանում այդ խնդրի վերաբերյալ։