Հայաստանի հանքարդյունաբերության որոշ ճյուղեր պետք է ազգայնացվեն

Հայաստանի հանքարդյունաբերության որոշ ճյուղեր պետք է ազգայնացվեն
Հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի ոճրագործությունների հետևում ովքե՞ր են կանգնած եղել։ Այս միտքը հայերիս մոտ սևեռված կմնա, ո՞վ գիտի՝ մինչև ե՞րբ։ Երբ նայում ես Երևանի նախկին ավտոդողերի գործարանի ավերակներին ու «Նաիրիտի» վարչական շենքերում վխտացող ՀՀ Պետական գույքի կառավարման նախարարության դալալներին, մեր ամայացած բազմաթիվ գյուղերին ու բարձիթող հարյուր հազարավոր հեկտար վարելահողային տարածքներին՝ սրտիցդ արյուն է կաթում։ Իսկ ով՞ սպանեց Հայաստանում գիտությունը, արտադրական ու գյուղական տնտեսությունները, կրթությունն ու մշակույթը, ո՞վ սպանեց և ինչու՞։ Սրանք ամենևին էլ սևեռուն մտքեր չեն կարող դառնալ։ Այս հարցերի պատասխանն արդեն վաղուց կան, և դրանք բարձրաձայնելու իսկական ժամանակն արդեն հասել է, քանզի կա արդեն ժողովրդի հետ հաշվի նստող ու նրա հոգսերով ապրող իշխանություն։



ԽՍՀՄ կազմավորման օրերին Երևանը նման էր միջինասյական ինչ-որ քարվան սարայի։ Ստալինիզմը, ԽՍՀՄ-ի դրվածքներն ու հայ կոմունիստների կողմից հայ մտավորականության ջարդն անգամ մեզ չխանգարեց ազգային զարթոնք ապրել։ Ինչպես Կոմիտասը մեր երգարվեստը, այնպես էլ Թամանյանը մեր ճարտարապետությունը հայկականացրեց։ Հետո եկավ ոմն Ռոբերտ Քոչարյան իր կնկա հետ Հյուսիսային պողոտա սարքեց՝ ծաղրանկարելով Թամանյանական ճարտարապետությունը։ Հայաստանի պետական երգի թատրոնը բեմական առօրյան լցրեց նեյնիմական վայնասուններով։



Արդեն հետխորհրդային Հայաստանից մնացել է կազինոից-կազինո, քրջի բազարի մակարդակի տնտեսություն ունեցող մի կտոր երկիր ու վարկից-վարկ ապրող մի բուռ ժողովուրդ։



Իսկ ի՞նչ չենք ունեցել՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, նրա կազմում եղած ժամանակ ունեցած ձեռքբերումները պահելու և աշխարհում երեսատեղ ունենալու համար։ Արտաքին թշնամիների վրա եկեք ամեն ինչ դուրս չգրենք։ Մենք ունենք մեր ծոցում թշնամիներ, որոք ամեն կերպ ջլատել են մեր պետականությունը։ Բացարձակորեն անհերքելի է այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանի ու սերժ Սարգսյանի օրոք Հայաստանում ամենակոռումպացված կառույցը մեր բանակն էր։



Այժմ, արդեն ժամանակն է մեր ազգային հոգեբանական հաշվանքային համակարգում ստեղծել ու վերագտնել մերը՝ մեր կրթա-ուսումնական վեկտորները, ազատականացված շուկա, վարել հայանպաստ քաղաքականություն, հաշտվել ու շփվել հարևանների հետ, երկրում վերդասել օրինականությունը միայն, մտավորականությանը դուրս բերել տնտեսական ու հոգեբանական դեպրեսիայից ու ազգովի լծվել ստեղծագործ աշխատանքին։ Այդ ճանապարհով միայն կկարողանանք հաղթահարել Հայաստանի տնտեսական ու, ռազմաքաղաքական ինքնուրույնության թերարժեքության բարդույթը։



Հայաստանն ունի հարուստ ընդերք, այսինքն՝ հսկայածավալ հանքարդյունաբերության ու գիտարտադրական մեծ ներուժ և հանձինս հայ գիտնականների, որոնք պարապության են մատնված՝ որակյալ աշխատուժ։ «Հայաստանն ունի» հարաբերական հասկացություն է, քանզի այդ ընդերքը Ռոբերտ Քոչարյանի ու սերժի կողմից օկուպացված է։ Հայաստանի մոլիբդենի, ոսկու և պղձի հանքային խտանյութերը, որոնք ամեն օր թուրքական բեռնատարներով արտահանվում են Գերմանիյա, մեր ազգային հարստության 80 տոկոսն են կազմում։ Իսկ դրանց վաճառքից մեր բյուջեն մի դրամ անգամ չի մտնում և Հայաստանում ներդրումներ չեն արվում։ Ռոբերտ Քոչարյանն իր թաքցրած այդ եկամուտների հաշվին Աֆիրիկայում ոկու հանքեր է գնել։



Երևանում գործող «Մաքուր երկաթ» և «Մոլիբդեն փռաթաքշն» գործարանները գիշերային ժամերին, աշխարհի հանցավոր լռության ներքո մթնոլորտ են բաց թողնում տարածաշրջանի համար բնապահպանական աղետ ծնող հսկայածավալ ազոտական գազեր։ Այդ գազերի հաշվին կարելի է արտադրել մեծ քիմիայի հացը հանդիսացող ազոտական թթվի այնպիսի քանակներ, որ աշխարհը մի քանի օրում Հայաստան բերող մի քանի երկաթուղի կկառուցի։ Իսկ եթե Հայաստանից հանցավոր ճանապարհով արտահանվող մոլիբդենի, ոսկու և պղձի հանքային խտանյութերը տեղում վերամշակվեն, մեր բյուջեն տասնապատիկ անգամ աճ կունենա ու մենք կաշխատենք ու ազգովի խոպան գնալով ու բանջար ծախելով չենք զբաղվի։



Այս հոդվածի համատեքստում հիմա կխոսվի մեր բարձրացրած վերոհիշյալ հարցերի հետ սերտ առչություն ունեցող մի շատ կարևոր, ազգային անվտանգությանը վերաբերող, հարցի մասին ևս։



Գյուտարար-գիտնական Վռամ Խաչատրյանի միջուկային ռադիոակտիվ թափոնների վնասազերծման տեխնոլոգիական նորարարարական ծրագիրն աշխարհում իր ծանուցողական հաղթարշավն արդեն անցել էր՝ սկսած միջազգային գիտական ֆորումներից մինչև ՄԱԳԱՏԷ-ի դրական արձագանքները։ Երբ աշխարհն օր օրի սպասում էր նրա կիռառման մեկնարկին, Հայաստանի կառավարության կողմից այն Հիսուս Քրիստոսի երկրային ճակատագրի նման ճակատագիր ունեցավ։



Վռամ Խաչատյանը «ԱՏ-Մետալս» ոչ վաղ անցյալում գործող ձեռնարկության բազայի վրա մշակել և Հայաստանի ատոմակայանում կիսաարտադրական փորձարկումների է ենթարկել ռոդիոակտիվ թափոնների վնասազերծման համար մի տեխնոլոգիա, որն աշխարհում նմանօրինակ չունի՝ աննշան ծախսատարության, երկրագնդի վրա ամենուրեք կիրառելու հնարավորության ու հոսալիության տեսակետից։ Դա մերն է, Հայաստանինն է։ Վռամ Խաչատյանն այսպիսով ցուցաբերել է նոր մոտեցում՝ ռադիակտիվ էլեմենտների գամմա-ճառագայթումը մինչև շրջակա միջավայրի անվտանգության ապահովման աստիճան սահմանափակելու համար։ Նորարարական մոտեցումը կայանում է նրանում, որ ռադիոակտիվ էլեմենտներն աշխարհում առաջին անգամ ներառվում են մագնետիտի ապառային բյուրեղների մեջ, և գամմա-ճառագայթներն, այդ կառույցներից դուս գալու ճանապարհին, կորցնում են իրեց քանակական ու էներգետիկ ակտիվությունը։ Պատկերացնու՞մ եք՝ աշխխարհն ի՞նչ բեռ է թոթափելու իր ուսերից, եթե այդ տեխնոլոգիայով վնասազերծի միլիոնավոր տոննաներով ամենուր կուտակված ռադիոակտիվ թափոնները։ Փորձարարությունները ցույց են տվել, որ այդ ճանապարհով վնասազերծված ռադիակտիվ թափոնները կարելի է մակերեսային թաղարաններում ամփոփել, սովորական պահեստներում պահել, դրանք հատուկ տարողություններով տեղափոխել մեծ հեռավորությունների վրա ու չվնասել շրջակա միջավայրը։ Իսկ, ինչպես հայտնի է, նման հնարավորություն առաժմ աշխարհում գոյություն չունի։



Այս նորարարության թեմայի շուրջ մի քանի վագոն թուղթ է արդեն կուտակվել, բայց այն կիրառական փուլ մտցնելու համար մինչև կես միլիոն դոլար գումար է հարկավոր եղել ներդնել։ Սերժա-կարենյան կառավարությունը ցանկացել է որպես խայծ, այն օգտագործել օտարերկրյա ներդրողների համար՝ տասնյակ անգամ արհեստականորեն մեծացնելով պահանջվող ներդրումների ծավալները։ Դրանով անարժանահավատ է դարձրել այս գյուտի իրական արժեքը։ Վռամ Խաչատրյանը հավաստիացնում է, որ նաև որոշ շահագրգիռ պետությունների ներկայացուցիչներ մեր պետականադավ ղեկավարների միջոցով, ինչ-ինչ կոռուպցիոն հնարքներով կասեցրել են Հայաստանում այդ տեխնելոգիական ծրագիր գործարկումը։ Միշտ այս ծրագրի իրագործման համար պետական հոգածություն է հարկավոր եղել, նախ և առաջ՝ իրավական առումով։ Նկատի ունենալով այս տեխնոլոգիայի գիտա-նորարարական ու շահույթաբերական մեծ պոտենցիալը, որ կարող է աշխարհը մեր բյուջեն միլիարդներով լցնել, պռագմատիկ տրամաբանությամբ «Գրավիտոն» ձեռնարկությունը, որպես տեխնոլոգիական նորարարությունների ներդրման մասնագիտացված նորաստեղծ կենտրոն, այս հարցն, իհարկե, մանրամասնորեն և պատշած կերպով օրերս ներկայացնելու է ՀՀ կառավարության ուշադրությանը։



Մնում է նշել, որ Ռոբերտ Քոչարյանն ու սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, այն ինչ արել են Հայաստանում, կապ չունի կոռուպցիայի ու պաշտոնական անփութության հետ։ Նրանք մեր տնտեսությունն ու մշակույթն են նաև գնդակահարել ու փաստացիորեն Հայաստանը աշխարհի համար դարձրել են տնտեսապես գաղութային երկիր։ Բայց, չգիտես ինչու՞, մեր թավշյա հեղափոխությունից հետո նրանց նկատմամբ է միայն թավշյա վերաբերմունք ցուցաբերվում։ Բոլորն զբաղված են մեր քրջի շուկայի պոմիդորներն ու լիֆչիկներն հաշվելով միայն։ Մենք կոչ ենք անում ՀՀ կառավարությանը՝ քայլեր ձեռնարկել Հայաստանի հանքարդյունաբերության որոշ ճյուղեր ազգայնացնելու ուղղությամբ։



**«Գրավիտոն» ՍՊԸ տնօրեն՝ Վահան Հարությունյան**