Իրաքում ցանկացել են պայթեցնել տեղի կոմունիստների շտաբ-բնակարանը

Իրաքում ցանկացել են պայթեցնել տեղի կոմունիստների շտաբ-բնակարանը
Իրաքում փորձել են պայթեցնել տեղի Կոմունիստական կուսակցության շտաբ բնակարանը, որը գտնվում է Բաղդադում: Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը: Հարձակման հետեւանքով, բարեբախտաբար, որեւէ մեկը չի տուժել: Նշենք, որ Իրաքի Կոմունիստական կուսակցությունը մտնում է «Սայրուն» միավորման մեջ, որի ղեկավարը շիա հոգեւոր առաջնորդ Մուքթադա ալ-Սադըրն է, ով հաղթել է օրեր առաջ Իրաքում տեղի ունեցած պառլամենտական ընտրություններում: Ինչպես նշում է Ynet-ը, Իրաքի ԿԿ ներկայացուցիչ Ջասեմ Հեֆթին հայտարարել է, որ հարձակման հետեւում այն ուժերն են, որոնք դեմ են ալ-Սադըրի քաղաքականությանը: Նշենք, որ «Սայրուն» միավորումը խոստացել է իրաքցիներին վերջ դնել կոռուպցիային եւ արտաքին միջամտությանը Իրաքի ներքին գործերին: