Ուժեղ ժողովրդին հարիր է անհատականից մինչև պետական մակարդակ դիմակայել խնդիրներին․ Արսեն Թորոսյան

Ուժեղ ժողովրդին հարիր է անհատականից մինչև պետական մակարդակ դիմակայել խնդիրներին․ Արսեն Թորոսյան
Սիրելի հայրենակիցներ,



Առողջապահության նախարարության և իմ անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ:



1918 թվականին Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերն արժանի տեղ են զբաղեցնում մեր ժողովրդի պատմության հերոսական տարեգրության մեջ:



Մայիսի 28-ին հայը դարձավ պետության քաղաքացի: Սա դարձավ Հայաստանի Հանրապետության ծննդյան օրը, հայոց պետականության ամրապնդման հիմքը:



Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է, իսկ հաղթել կարող է միայն առողջ ազգը: Հաղթող ժողովրդին վայել է առողջ լինել, ուժեղ ժողովրդին հարիր է անհատականից մինչև պետական մակարդակ դիմակայել խնդիրներին: Միայն այդպես կարող ենք կերտել նոր հաղթանակներ և գնալ դեպի հուսալի ապագա:



Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս պետական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու մեծագույն հաջողություններ:



Սիրով՝ Արսեն Թորոսյան