Ֆլորիդայում հղի ալիգատորը կարողացել է սողալ մինչեւ շրջանային դպրոցի տարածք

Ֆլորիդայում հղի ալիգատորը կարողացել է սողալ մինչեւ շրջանային դպրոցի տարածք
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Հիլսբորո շրջանում բնապահպաններն ու փրկարարները որսացել են հղի ալիգատոր տեսակի կոկորդիլոսի, որը կարողացել էր սողալով հասնել մինչեւ շրջանային դպրոցի տարածք եւ հանգրվանել դպրոցին կից գտնվող հակահրդեհային լճակում: Կոկորդիլոսին այնտեղ նկատել է դպրոցի ղեկավարությունը եւ փրկարարների խումբ կանչել: Ինչպես փոխանցում է UPI կայքը, լճակից մինչեւ դպրոցական կանգառ ընդամենը 30 մետր է եղել: Ժամանած փրկարարները եւ բնապահպանները որսացել են ալիգատորին եւ տեղափոխել այլ ջրամբար, որտեղ էլ բաց են թողել, անհրաժեշտ ստուգումները կատարելուց հետո: