Առաջարկվել է Շուշին հայտարարել թյուրքալեզու աշխարհի 2022 թվականի մշակութային մայրաքաղաք

Առաջարկվել է Շուշին հայտարարել թյուրքալեզու աշխարհի 2022 թվականի մշակութային մայրաքաղաք

Թյուրքալեզու պետությունների համագործակցության կազմակերպության Խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեեւը առաջարկել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքը, որն 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետեւանքով անցել է Ադրբեջանի հսկողությանը, հայտարարել թյուրքալեզու աշխարհի 2022 թվականի մշակութային մայրաքաղաք։ Այս մասին նա այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ տեսակապային հանդիպման ժամանակ։ Ամրեեւը մասնավորապես ասել է, որ հարցը քննարկել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի հետ եւ Ալիեւի արտոնության պարագայում կձեռնարկվեն համապատասխան քայլեր այդ ուղղությամբ։