Մենք մեր քոլեջի տարածքում ենք ցույց անում (տեսանյութ)

Մենք մեր քոլեջի տարածքում ենք ցույց անում (տեսանյութ)
Շուրջ 3 օր է, ինչ ՀՊՏՀ ֆինանսատնտեսական քոլեջում դասախոսների ու ուսանողների մասնակցությամբ դասադուլ-ցույցեր են իրականացվում՝ քոլեջի տնօրեն Սերգեյ Խառատյանին վերադարձնելու համար։ Բանն այն է, որ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը չի ստորագրել քոլեջի տնօրեն Սերգեյ Խառատյանի նշանակումը և շուրջ 11 ամիս Խառատյանը քոլեջը ղեկավարել է որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Սակայն պատմությունը ավելի խճճված է, քան թվում է առաջին հայացքից։



Խառատյանը քոլեջի տնօրենի պաշտոնը լքել է սեփական դիմումի համաձայն։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին դասախոսներն ու ուսանողները՝ օրերս ՀՊՏՀ պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանի վարորդը գալիս է քոլեջ, որի նորաբաց բուֆետում աշխատում է նրա մայրը, և, ինչպես մեզ հետ զրույցում ասաց դասախոսներից մեկը, քոլեջի բակում «ճռիկներ է տվել», Խառատյանն էլ ՀՊՏՀ-ում բռնացրել ու «թաթալոշ» է տվել, ինչի արդյունքում պրոռեկտոր Հարությունյանի և տնօրեն Սերգեյ Խառատյանի միջև լարվածություն է սկսվել, որի պատճառով էլ Խառատյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել․



«Ներկայումս ՀՊՏՀ- կողմից սադրանքներ են տեղի ունենում մեր քոլեջի նկատմամբ, երբ որ ՀՊՏՀ պրոռեկտորի վարորդը շատ վատ կերպով մտել ա քոլեջ, ճռռացնելով մեքենայով կանգնել ա մեր տնօրենի մեքենայի դիմաց, հետո մտել ա տնօրենի մոտ, շատ վատ կերպով խոսել ա տնօրենի հետ, տնօրենը դուրս ա հրավիրել, ինքը տնօրենին ասել ա՝ դու դեռ քո հալը կտենաս։ Իրանք իջել են «ժող»։ Վարորդը փաստում ա, որ տնօրենն ու ՀՊՏՀ ՈւԽ նախագահը ծեծել են իրեն, բայց մենք դրան չենք հավատում, որովհետև «ժողում» կա մոտ 46 տեսախցիկ, ու եթե դա իրական լիներ, վստահ եմ, որ նրանք անպայման կտեղադրեին տեսանյութը»,- մեզ հետ զրույցում ասաց ուսանողներից մեկը։