Հյուսիսային Կորեայում վատ եղանակի պատճառով լրագրողները չեն կարողանա մեկնել միջուկային փորձարկումների կայան

Հյուսիսային Կորեայում վատ եղանակի պատճառով լրագրողները չեն կարողանա մեկնել միջուկային փորձարկումների կայան
Հյուսիսային Կորեայում արտասահմանյան լրագրողները վատ եղանակի պատճառով չեն կարողանա մեկնել Պհանգերիի միջուկային փորձարկումների կայան, որը պետք է դադարեցնի իր գործունեությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման համաձայնության շրջանակներում:



Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը:



Ըստ հաղորդման, լրագրողները նեղ կածանով պետք է բարձրանային սարի գագաթը, որտեղից էլ պետք է հետեւեին կայանի ապամոնտաժման աշխատանքներին, սակայն ուժգին անձրեւի պատճառով նրանց երթուղին ենթարկվել է փոփոխության: