Հայտնի են Իրանի դեմ ամերիկյան սանկցիաների չեղարկման նախապայմանները

Հայտնի են Իրանի դեմ ամերիկյան սանկցիաների չեղարկման նախապայմանները
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ամերիկյան կողմը չի չեղարկի Իրանի դեմ սանկցիաները այնքան ժամանակ, քանի դեռ իրական փոփոխություններ չնկատի Թեհրանի վարած քաղաքականության մեջ:



Այս մասին հայտնում է CNN-ը:



Ըստ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարության, միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում համոզվեն, որ Թեհրանն իրապես փոխել է իր քաղաքականությունը, կթուլացնեն հակաիրանական սանկցիաները՝ հավելելով, որ ներկայումս սանկցիաները այնպես կսահմանվեն, որ թույլ չեն տա Իրանին ֆինանսավորել նրա արտասահմանյան դաշնակից ուժերին: Պոմպեոն նկատել է, որ Իրանը երկու ընտրություն ունի՝ կամ ունենալ կիսամեռ տնտեսություն, կամ շարունակել թանկ ռեսուրսներ ծախսել արտասահմանում: