ԱՄՆ-ում խոսել են ռուսական հրթիռների հնարավորությունների մասին

ԱՄՆ-ում խոսել են ռուսական հրթիռների հնարավորությունների մասին
ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Հիզեր Ուիլսոնը հայտարարել է, որ JSTARS ռադարային համակարգ ունեցող ամերիկյան ինքնաթիռները, նույնիսկ եթե ամենից արդիական ռադարային մոդիֆիկացիաներով են հագեցած լինում, պիտանի չեն լինի, եթե Ռուսաստանի հետ բախում լինի:



Այս մասին հայտնում է Air Force Times-ը:



Ամերիկացի բարձրաստիճան զինվորականն ասել է, որ ռուսական երկիր-օդ հրթիռները ունեն մեծ հեռահարություն, եւ ամերիկյան օդանավերը կարող են խոցել բախման արդեն առաջին օրը: Նա նաեւ հավելել է, որ եթե ամերիկյան իշխանությունները ցանկանում են JSTARS նոր համակարգեր մշակել, ապա պետք է պատրաստ լինեն յոթ միլիարդ դոլարի ներդրում կատարել այդ մշակումների համար:



Նշենք, որ Սպիտակ տան վարչակազմը ներկայումս քննարկում է այդ ներդրման նպատակահարմարության հարցը: