«Սիթիզենում» շուտով քաղաքապետ կընտրեն՝ առանց կեղծիքների (տեսանյութ)

«Սիթիզենում» շուտով քաղաքապետ կընտրեն՝ առանց կեղծիքների (տեսանյութ)
Մայիսի 19-ին «Փլեյ Սիթի»-ում գտնվող «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքը հյուրընկալեց ԶԼՄ-ի ներկայացուցիչներին և իրենց երեխաներին, որտեղ նրանք անցկացրեցին հետաքրքիր և զվարճալի օր: Միջոցառման ընթացքում ԶԼՄ-ի ներկայացուցիչները և իրենց երեխաները շրջեցին մասնագիտությունների քաղաքով: Դրանից հետո երեխաները հնարավորություն ունեցան դերային խաղերի միջոցով մասնագիտությունների տաղավարներում կերպարանափոխվել և բացահայտել հայտնի մասնագիտությունների գաղտնիքները։



Հյուրերին ներկայացնելով «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաք նախագծի կոնցեպտը՝ նախագծի ղեկավար Արեն Ապիկյանն ասաց. «Մեր նախագծի հիմքում edutament կոնցեպտն է, այսինքն educational entertainment-ը, որը նոր չէ և շատ ընդունված է ամբողջ աշխարհում: Նմանատիպ ամենամեծ կենտրոնը՝ Քիդզանիան հիմնվել է 20 տարի առաջ Մեքսիկայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Կա Մոսկվայում, Դուբայում, որոնք մեգապոսլիսներ են: Մենք ստեղծեցինք մեր քաղաքի մասշտաբներին համապատասխան կենտրոն, որի աշխատանքները, սկսած գաղափարի մշակումից, ճարտարապետությունից, օպերացիոն ամբողջ մոդելից տևեցին 2 տարի»:







Արեն Ապիկյանը նշեց, որ համագործակցում են տարբեր հիմնադրամների, նաև քաղաքապետարանների ու մարզպետարանների հետ, որոնց միջոցով հնարավորություներ են ստեղծում, որ մասանագիտությունների քաղաք այցելեն նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, մարզերում բնակվող երեխաները, սահմանափակ կարողություններով երեխաները։ Նրա խոսքով՝ իրենք ամեն ամիս մոտավորպես 150 երեխայի են անվճար հյուրընկալում ենք «Սիթիզենում»։ Սա փոքր քաղաք է, որտեղ կա ամեն ինչ՝ բանկ, գրախանութ, հիվանդանոց, ոստիկանություն, քաղաքապետարան, հրշեջ ծառայություն, հեռուստա և ռադիո ստուդիաներ, ավտոտեխսպասարկման կետ և այսպես շարունակ։ Երեխաները կարող են ըստ ցանկության օգտվել ցանկացածից և սիմուլլյատորների միջոցով ծանոթանալ, թե ինչպես են, օրինակ, հիվանդանոցում բուժում մարդկանց, ներարկում կատարում, ատամները սարքում, կարող են ստուդիաներում հաղորդում պատրաստել, ձայնագրություն անել, ավտոտեխսպասարկման կետում էլ իրական **Toyota Corolla** մեքենայի վրա ծանոթանալ մեքենայի կառուցվածքին, իսկ փոքրիկ հրշեջ մեքենայի միջոցով գնալ հրդեհ մարելու և այլն։ Մասնագիտությունների քաղաքն ունի նաև իր դրամը, որն անվանել էն զիդրամ։ Ամեն մուտք գործած երեխայի տրամադրվում է 50 զիդրամ, որը երեխաները կարող են ծախսել ըստ ցանկության, իսկ սպառվելու դեպքում հնարավորություն ունեն նաև գումար վաստակել։



Ի դեպ, Արեն Ապիկյան ասաց, որ մտադիր են առաջիկայում նաև քաղաքապետի ընտրություններ անցկացնեն «Սիթիզենում» և ընտրեն քաղաքապետ։ **Hraparak.am**-ի հարցին, թե իրենց քաղաքում ճանապարհներ միտինգներ անցկացնո՞ւմ են կամ ճանապարհներ փակո՞ւմ են՝ վերջին թրենդներին համապատասխան, Ապիկյանն ասաց․ «Մեզ մոտ իշխանություն չի ձևավորվել, դրա համար միտինգներ չկան իշխանության դեմ»։ Հարցին՝ ընտրությունների անցկացման փորձ ունե՞ն, Արեն Ապիկյանն ասաց, որ իրենք չունեն, բայց լավ գիտեն, թե ինչպես անցկացնել ընտրություններ՝ վստահեցնելով, որ դրանք անցնելու են առանց կեղծիքների։



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**